Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Յուրգեն Կլոպ. Չգիտեմ, թե այդ որոշումը կայացնողներն ինչ են ուտում նախաճաշին

Յուրգեն Կլոպ. Չգիտեմ, թե այդ որոշումը կայացնողներն ինչ են ուտում նախաճաշին
11.05.2019 | 13:25

Անգլիական «Լիվերպուլ» ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն «անպատասխանատու» է անվանել Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը Բաքվում անցկացնելու մասին որոշումը: Metro-ն գրում է, որ գերմանացի մարզիչը աջակցություն է հայտնել երկու ակումբի երկրպագուներին, որ ստիպված են լինելու 10 000 կմ անցնել՝ հաշվի առնելով, որ երկու ակումբն էլ ՈւԵՖԱ-ից 6000 տեղ են ստացել: «Կարծում եմ Բաքու գնալն իսկապես ծիծաղելի է Եվրոպայի լիգայի եզրափակչի համար: Չգիտեմ, թե այդ որոշումը կայացնողներն ինչ են ուտում նախաճաշին», - ասել է Կլոպը «Մադրիդն այժմ պետք է 200 000 տեղ պատրաստի անգլիացի երկրպագուների համար: Ես պատկերացում չունեմ՝ ինչպես է պետք հասնել Բաքու: Նման որոշումներ կայացնելիս մարդիկ պետք է ավելի խելամիտ և պատասխանատու լինեն: Դա անպատասխանատու է», - շեշտել է մարզիչը: Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը կայանալու է մայիսի 29-ին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որին մասնակցելու են «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը», կայանալու է Մադրիդում հունիսի 1-ին:

Դիտվել է՝ 1797

Մեկնաբանություններ